ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

«Մի մտահոգվեք, մենք կուսումնասիրենք դա ձեզ համար»

«Մի մտահոգվեք, մենք կուսումնասիրենք դա ձեզ համար»
14.10.2025 | 14:21

Հետճշմարտության (post-truth) դարաշրջանում վերջնական զոհը մարդկային միտքն է։

Որովհետև «ընկալողական վստահությունը» (Perceptual trust) ռացիոնալության հիմքն է, քանի որ՝

կարելի է շատ շատերին մանիպուլյացնել,

և դրանով անձի հիշողությունն էլ կասկածի ենթարկել,

Անձը պահվում է «ճանաչողական անապահովության» (cognitive insecurity) փուլում։

Եվ ի՞նչ է անում այն հասարակությունը, որն այլևս չի կարող վստահել իր զգայարաններին՝ հնազանդվում է։

Այն ուղղորդում է ուզում։

Այն «ճշմարտության ստուգումներ» (truth checks) է փնտրում։

Այն փնտրում է նրանց, ովքեր կասեն, թե ինչն է ճիշտը։

Այստեղ է, որ համակարգը դառնում է փակ ցիկլ. նույն համակարգը, որը ստեղծել է խնդիրը, նույնպես առաջարկում է «լուծումը» ասելով՝ «մի մտահոգվեք, մենք կուսումնասիրենք դա ձեզ համար»։

Եվ դուք ընդունում եք։ Որովհետև այլևս չեք կարողանում տարբերակել․

ճիշտը՝ սխալից,

իրականը՝ կեղծից։

Եվ հենց այստեղ մանիպուլյացիան ավարտվում է։

Այլևս խոսքը պարզապես նորություն, անձ կամ տեսարան կեղծելու մասին չէ, այլ «ճշմարտության» հասկացության ոչնչացման մասին է։

Որտեղ հասարակությունը դրվում է վակուումի մեջ, որտեղ միաժամանակ ամեն ինչ կարող է լինել և՛ իրական, և՛ կեղծ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10646

Մեկնաբանություններ